«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

«ԿԱՇՎԻՑ ՊԻՏԻ ԴՈՒՐՍ ԳԱՆ»

«ԿԱՇՎԻՑ ՊԻՏԻ ԴՈՒՐՍ ԳԱՆ»
10.02.2012 | 00:00

Նախընտրական շրջանում հնարավոր դաշինքներից մեկը համարվում է «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միավորումը, որը դեռևս խմորման փուլում է: Չնայած երկու կողմի ներկայացուցիչները խուսափում են հստակ պատասխանելուց. կհաջողվի՞, ի վերջո, ընդդիմադիր դաշտում ստեղծել ևս մեկ միավորում, այդուհանդերձ, խոսակցությունների մակարդակում նշվում է, որ նախնական պայմանավորվածություն կա ոչ թե դաշինքով, այլ մեկ ցուցակով մասնակցելու ընտրություններին, որպեսզի հեշտ լինի հաղթահարել 5 տոկոսի շեմը: Այ, այս հարցում է, որ երկու կուսակցությունների միջև մեծ տարաձայնություն կա, քանի որ և՛ «Ժառանգությունը», և՛ «Ազատ դեմոկրատները» համոզված են, որ ոչ թե իրենք, այլ իրե՛նց պետք է միանան: Մեր աղբյուրի պնդմամբ, «Ժառանգությունը» կտրականապես դեմ է, որ «միացողը» հենց իրենք լինեն, համարելով, որ քաղաքական դաշտում արդեն կայացած, «բրենդ» ունեցող կուսակցության անդամները չեն կարող այլ կուսակցության ցուցակով մասնակցել ընտրություններին: Այսինքն, մնում է «Ազատ դեմոկրատները» «քարը փեշից թափի» ու «Ժառանգության» ցուցակով գնա ընտրությունների: Այլապես, դաշինքով մասնակցելու դեպքում, երկու ուժերն էլ «կաշվից պիտի դուրս գան» 7 տոկոսի շեմը հաղթահարելու համար:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1007

Մեկնաբանություններ